.jpg)
Բռավո, Հենրիխ…
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել, թե թիմի ֆուտբոլիստներից ով է ավելի բաց` շփման տեսանկյունից: Այն, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում սիրված է ու նախընտրելի, գաղտնիք չէ, սակայն զարմանալի ու միաժամանակ ուրախալի է տեսնել նաև ուկրաինացի երկրպագուների կարծիքը, ովքեր ձայների ահռելի տարբերությամբ ընտրել են Հենրիխ Մխիթարյանին:
Ուկրաինայի առաջնության խաղերում մեր ֆուտբոլիստը պարզապես հրաշքներ է գործում` 6 խաղ, 10 գոլ: Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ անգամ բառեր չեն գտնում մեկնաբանելու Մխիթարյանի խաղը` նրան համարելով ֆենոմենալ հրաշագործ: Իսկ Հենրիխը շարունակում է գոլեր խփել…
Ինչևէ, վերադառնանք քվեարկության արդյունքներին և տեղեկացնենք, որ Մխիթարյանը հավաքել է ձայների 56,23 տոկոսը կամ նրա օգտին է քվեարկել 627 երկրպագու: Համեմատության համար նշենք, որ 2-րդ տեղը գրաված Դարիո Սռնան հավաքել է 207 ձայն, իսկ լավագույն եռյակը եզրափակող Անդրեյ Պյատովը` 59:
Հավելենք, որ քվեարկությանը մասնակցել են 1115 երկրպագուներ: Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ուներ իր ձայնը տալ ընդամենը 1 անգամ:
Բռավո, Հենրիխ…