Ջ. Լենոնի մարդասպանը 7-րդ անգամ ներման խնդրագիր է ներկայացրել
21/08/2012 20:17

Ջ. Լենոնի մարդասպանը 7-րդ անգամ ներման խնդրագիր է ներկայացրել

Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման, 7-րդ անգամ ներման խնդրագիր է ուղարկել դատարան: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Այս միջնորդության ուսումնասիրությունը պետք է կատարվի այսօր` օգոստոսի 21-ին, և կավարտվի շաբաթվա վերջում: Ամեն անգամ մարդասպանի կողմից ներման խնդրագիր գրելուց հետո Ջ. Լենոնի կինը ևս նամակ էր գրում դատարան` հորդորելով մերժել  խնդրագիրը:

Նշենք, որ նախկին 6 խնդրագրերը մերժվել են դատարանի կողմից:

Նշենք, որ Մ. Չեպմենը սպանել է Ջ. Լենոնին 1980 թ. դեկտեմբերի 8-ին իր տան դիմաց: Այդ ժամանակ մարդասպանը 25 տարեկան է եղել: Նա երաժիշտից ստորագրություն է խնդրել, որից հետո 5 անգամ կրակել նրա վրա:

Սպանությունից հետո նա փողոցում նստել է և սկսել կարդալ «Տարեկանի արտում`անդնդի եզրին» գիրքը, սակայն դատարանը նրան մեղսունակ է ճանաչել:
 

Ջ. Լենոնի մարդասպանը 7-րդ անգամ ներման խնդրագիր է ներկայացրել