.jpg)
Մահացել է Եթովպիայի վարչապետը
Եթովպիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ 57 տարեկան հասակում մահացել է երկրի վարչապետ Մելեսա Զենաուին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ քանիցս հաղորդվել էր վարչապետի առողջական վատ վիճակի մասին:
Զենաուին իշխանության է եկել 1991թ.-ին Մենգիստր Հայլե Մարիամի սոցիալիստական վարչակազմի տապալումից հետո և նրան անվանում էին աֆրիկյան ամենազդեցիկ առաջնորդներից մեկը:
Հաղորդվում է, որ Զենաուիի պարտականությունները կիրականացնի նրա տեղակալը` Հայլե Մարիամ Դեսալեգնը: