.jpg)
Կայացավ հայ ֆուտբոլային մասնագետների և Շոն Համիլի հանդիպումը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Երևանում գտնվող Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, հանդիպեց Հայաստանի ազգային հավաքական թիմերի և հայկական ակումբների գլխավոր մարզիչների, ՀՖՖ մասնագետների հետ:
Բանախոսությունը նվիրված էր ֆուտբոլի կառավարմանը և ֆուտբոլային էկոնոմիկային: Լոնդոնի համալսարանի դասախոսն իր ելույթի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ անգլիական և ամերիկյան ֆուտբոլի կառավարման մոդելներին, իրականացվող քայլերին, ինչպես նաև փորձեց քննարկել հայկական ֆուտբոլի կառավարմանը վերաբերվող հարցեր: Շոն Համիլի ելույթը ոչ միայն տեսական բանախոսություն էր, այլ նաև հարց ու պատասխանի միջոցով իրականացվող գործնական երկխոսություն:
Նա մեծապես կարևորեց ֆուտբոլի դիտարկումը որպես հսկայական տնտեսություն և կարևորեց ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները: Շոն Համիլը այս և այլ թեմաների լուրջ իմացությունը շատ կարևոր համարեց մարզչական PRO արտոնագրի դասընթացի մասնակիցների համար:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը: