.jpg)
Կործանված ինքնաթիռում գտնվող հայը եղել է օդաչուներից մեկը
Օգոստոսի 19-ին Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է նաև ՀՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Արմեն Վիրաբյանը: Նա եղել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Սուդանում ինքնաթիռ է ընկել, որում գտնվող 30-ից ավելի ուղևորները մահացել են: Նրանց թվում եղել են նաև պաշտոնատար անձինք:
Ինքնաթիռը ուղևորվում էր Թալոդի, որտեղ նրանք պետք է մասնակցեին Իդ ալ Ֆիտրա տոնի փակման արարողությանը: