Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ
21/08/2012 09:38

Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ, հայտնում է BBC-ն: 

Թուրքական հեռուստաալիքներով ցուցադրվել են մի քանի այրվող ավտոմեքենաներ, որոնք, ենթադրվում է, որ ականապատված են եղել:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել: Այստեղ քրդերը ձգտում են անկախ քրդական հանրապետություն հռչակել:
 

Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ