.jpg)
Խուան Կառլոս Ֆերերոն բաց կթողի «US Open»-ը
Աշխարհի նախկին առաջին ռակետ իսպանացի Խուան Կառլոս Ֆերերոն չի կարողանա մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը:
Ավելի վաղ մրցաշարին չմասնակցելու ցանկություն էին հայտնել արգենտինացի Խուան Իգնասիո Չելան, իսպանացի Ռաֆայել Նադալը և ֆրանսիացի Գայել Մոնֆիսը:
Այսպիսով, նրանց փոխարեն կորտ դուրս կգան ամերիկացիներ Ռոբի Ջինեպրին և Ռաջիվ Ռեմը, գերմանացի Բենջամին Բեկկերը, ռումինացի Ադրիան Ունգուրն ու բելգիացի Օլիվիե Ռոխուսը: