.jpg)
Վթարային ջրագիծը կհանվի շահագործումից
Օգոստոսի 21-ին ժամը 10.00-ից դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի «Պրագա» և «DDD» հյուրանոցային համալիրների, Կոմիտասի պող. 3- 50, Ն.Զարյան 13-60, Հր.Քոչար 9-160, Սունդուկյան 21-29, Սևքարեցի Սաքո 55-162, Այգեկցի 51-113, Փափազյան 17-22, Վաղարշյան 13-29, Հ.Էմին 45-123, Մանուշյան 23-130, Ա.Խաչատրյան 8-37 համարների, Ա.Խաչատրյան 1-ին նրբանցքի, Գրիբոյեդով, Վրացական, Գ.Արծրունի, Արղության, Կովկասյան, Բակունց, Թավրիզյան, Արաբկիրի 41, 43 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ըստ ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի՝ դրա պատճառը Գրիբոյեդով պողոցում իրականացվող շինարարությունն է: Բանն այն է, որ փողոցի մոտ 400 մետր երկարությամբ թուջե ջրագիծը, կառուցված տասնամյակներ առաջ, վաղուց արդեն վթարային է և ջրի կորստի պատճառ է հանդիսանում: Ավելին, վերջին տարիներին ջրագծի վրա կառուցվել են շինություններ, որոնք թույլ չեն տալիս այն լիարժեք վերանորոգել:
Մինչդեռ դրան զուգահեռ ձգվում է 400մմ տրամագծով մեկ այլ ջրագիծ, որը և տեխնիկապես բարվոք վիճակում է և աշխատում է նվազ ծանրաբեռնվածությամբ: Այստեղից էլ ընկերության տնօրինության որոշումը. վթարային ջրագծի վրայի միացումները տեղափոխել հարակից ջրագծի վրա, ինչպես նաև կառուցել երկու նոր փականային հանգույց, որից հետո հին ջրագիծն ընդհանրապես շահագործումից կհանվի: Աշխատանքները, որոնք իրականացնում է կապալառու «Էկոլակտ» ընկերությունը, նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 22-ը ժամը 10.00-ն: