Ղրղզստանի կառավարությունը ցրվել է
24/08/2012 12:49

Ղրղզստանի կառավարությունը ցրվել է

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կառավարությունը ցրելու հրամանագիր է ստորագրել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Դրան նախորդել է խորհրդարանական կոալիցիայի պառակտումը, ինչի պատճառ է հանդիսացել երկու կուսակցությունների հայտարարությունը` կոալիցիայից դուրս գալու մասին:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, իր պարտականությունները կշարունակի կատարել կառավարության գործող կազմը:
 

Ղրղզստանի կառավարությունը ցրվել է