Արմսթրոնգը ցմահ կորակազրկվի
24/08/2012 19:50

Արմսթրոնգը ցմահ կորակազրկվի

Հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը կզրկվի «Տուր դե Ֆրանսում» նվաճած բոլոր 7 տիտղոսներից և կենթարկվի ցմահ որակազրկման։ Այս մասին երեկ հայտարարել է Ամերիկյան հակադոպինգային գործակալության ղեկավար Թրևիս Թայգարտը։
Հեծանվորդը մեղադրվում է մի շարք հակադոպինգային կանոնների խախտման, այդ թվում՝ արգելված խթանիչների օգտագործման և այլ մարզիկների նման խախտումների դրդելու մեջ։ Վստահ լինելով սեփական անմեղության մեջ՝ մարզիկն ասել է, որ «սա «վհուկների որս» է, սակայն բոլորը գիտեն, թե ով որքան տիտղոս է նվաճել «Տուր դե Ֆրանսում»։

Արմսթրոնգը ցմահ կորակազրկվի