Ագյեպարի ուղղությամբ կրակոցները երեկ զգալիորեն քիչ է եղել
24/08/2012 10:45

Ագյեպարի ուղղությամբ կրակոցները երեկ զգալիորեն քիչ է եղել

Երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերն առավել հաճախակի են դարձել, որ օրը ցերեկով երեկ կրակի տակ էր պահվում Այգեպար տանող ճանապարհը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Aysor.am-ի լրագողին տեղեկացրեց, որ տարածված այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Նորություն չի ոչ մեկի համար, որ Այգեպարի ուղղությամբ անընդհատ են կրակոցներ հնչում։ Սակայն կոնկրետ երեկ՝  և գիշերը, և ցերեկը, վերջին ամսվա ընթացքում առաջին անգամ կրակոցները զգալիորեն ավելի քիչ են եղել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
 

Ագյեպարի ուղղությամբ կրակոցները երեկ զգալիորեն քիչ է եղել