Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներին
24/08/2012 13:40

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներին

Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներին