ԿԸՀ-ն առաջարկում է հանել անձնագրերը դրոշմակնքելու ինստիտուտը
24/08/2012 14:53

ԿԸՀ-ն առաջարկում է հանել անձնագրերը դրոշմակնքելու ինստիտուտը

ԸՕ 66 հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է հանել Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը: Խոսքը քվերակություն կատարելուց հետո 12-ժամվա մեջ անհետացող կնիքների մասին է:

ԿԸՀ պարզաբանմամբ, քվեարկությունից հետո որոշ դեպքեր են արձանագրվել, երբ թանաքը սահմանված ժամանակից շուտ է գունազրկվել, բայց այդ անգամ տեսականորեն անհնար է ստանալ միասնական նյութ, որը միշտ և բոլոր դեպքերում գունաթափման նույնական պայմաններ կապահովի, իսկ ԸՕ դրույթներով, մեկից ավելի քվեարկելը բացառելու համար ՀՀ օրենսդրությամբ ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրված, օրինակ` ընտրական ցուցակների կազմման, վարման, անձնագրերի տվյալների գրանցման և այլ կանոնակարգումները:

ԿԸՀ հաշվետվությամբ սահմանվում է նաև ընտրակաշառքի դեմ պայքարի միջոցները, որոնցից մեկը ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողների ազատումն է քրեական պատասխանատվությունից, իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ընտրություններին մասնակցելու համար կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար:

Այս առաջարկը ներառված է մայիսի 6-ի խորհրադարանական ընտրությունների կազմակերպման, անցկացման, ԸՕ խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած հաշվետվության մեջ:

ԿԸՀ-ն առաջարկում է հանել անձնագրերը դրոշմակնքելու ինստիտուտը