Լոռու մարզի Շնող գյուղում լարված պայքար է սպասվում
24/08/2012 10:17

Լոռու մարզի Շնող գյուղում լարված պայքար է սպասվում

Լոռու մարզի Շնող գյուղում սեպտեմբերի 9-ին լարված պայքար է սպասվում: Գյուղապետի թեկնածուները 2-են: 16 տարվա գյուղապետ Հայկազ Քոչինյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը, և անտառտնտեսության համակարգի աշխատակից Հովիկ Սահակյանը:

Գյուղը բաժանվել է երկու մասի, և անտարբերներ համարյա չկան: Սահակյանի առավելությունն այն է, որ նրա բարեկամները գյուղում ավելի շատ են, քան Քոչինյանինը, իսկ գործող գյուղապետի ուժը վարչական ռեսուրսն է և իր կուսակցության՝ ՀՀԿ-ի աջակցությունը: Այս մասին գրել է «Հրապարակը»: 

Լոռու մարզի Շնող գյուղում լարված պայքար է սպասվում