«Միլանը» Կակային ձեռք բերելու ևս մեկ փորձ է անում
24/08/2012 19:51

«Միլանը» Կակային ձեռք բերելու ևս մեկ փորձ է անում

Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, «Միլանը» վերսկսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակային ձեռք բերելու բանակցությունները:

Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոն»-«Ռեալ» երեկ կայացած խաղից առաջ հայտնի գործակալ Էրնեստո Բրոնցետին հանդիպել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին և հանդես եկել նոր առաջարկով:
Այդ խոսակցությունից հետո «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հրավեր է ստացել` մասնակցելու Սուպերգավաթի խաղարկության Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպմանը:

«Միլանը» Կակային ձեռք բերելու ևս մեկ փորձ է անում