Մուտու. «Զլատանը լավ ընկեր է»
24/08/2012 18:22

Մուտու. «Զլատանը լավ ընկեր է»

Ադրիան Մուտուն վստահ է, որ Ֆրանսիայի առաջնությունում կարող է ավելի շատ գոլ խփել, քան ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը: Իհարկե, դրա համար ռումինացի ֆուտբոլիստը դեռ պետք է ձևակերպի «Այաչո» տեղափոխվելու վերջնական փաստաթղթերը:

«Ես լավ եմ ճանաչում Զլատանին, նա լավ ընկեր է: Սակայն ես որոշել եմ նրան ձեռնոց նետել: Տեսնենք, թե ով ավելի շատ գոլ կխփի Ֆրանսիայի առաջնությունում: Նույնիսկ այն փաստը, որ նա ավելի ուժեղ թիմում է հանդես գալիս, քան ես, խնդիր չէ: Միևնույն է, ես խաղադրույք կկատարեի ինձ վրա»,- նշել է Մուտուն:

Մուտու. «Զլատանը լավ ընկեր է»