.jpg)
Նարինե Դովլաթյանն առաջին մրցանակին է արժանացել
Օգոստոսի 21-ից 24-ը Շվեդիայում մեկնարկած «Amberstar» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Նարինե Դովլաթյանը «Օրիգինալ երգ» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի: Նա ներկայացրել է Benjamin Stretta-ի «At my Feet» երգը:
Այս մասին գրել է ինքը` երգչուհին իր ֆեյսբուքայն էջում`տեղադրելով նաև իր ստացած դիպլոմն ու մրցանակը:
Նույն անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրել է մեկ այլ հայ երգչուհի` Աննա Աղամյանը` կատարելով «Բերդ» երգը:
Նշենք, որ այս մրցույթը երեք անվանակարգ ունի` «Օրիգինալ երգ», «Մոդեռն կլասսիկ», «Փոփ և ռոք»: