Ռոնալդուի հերթական արկածները
24/08/2012 16:08

Ռոնալդուի հերթական արկածները

«Դեղին մամուլը» Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին նկատել է մի կնոջ հետ, որն ամենևին Իրինա Շեյկը չէր, այլ Ռիտա Պերեյրուն:

Ռիտան պորտուգալացի հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի է: Վերջերս նա լուսանկարվել էր «Playboy» հայտնի ամսագրի համար:

Նախորդ շաբաթ այս զույգը հաճելի ժամանց է անցկացրել պորտուգալական գիշերային ակումբներից մեկում, որտեղ էլ նրանց լուսանկարել է մամուլը: Նկարներում պարզ երևում է, թե ինչպես են նրանք գրկախառնվում, համբուրվում` ամենևին ուշադրություն չդարձնելով ներկաներին:

Սպասենք Իրինա Շեյկի պատասխանին:

Ռոնալդուի հերթական արկածները