Մոտորանավակ է շրջվել
24/08/2012 20:26

Մոտորանավակ է շրջվել

Այսօր, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Նյու Լենդ» լողափում` ափից մոտ 150 մետր հեռավորության վրա, շրջվել է մոտորանավակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ըստ ՀՀ ԱԻՆ-ն՝ փրկարարները ջրից դուրս են բերել 1966 թ. ծնված Սամվել Ասատրյանին, 1976 թ. ծնված Լիլիթ Կարեյանին և «Բոմբարդիր» մակնիշի մոտորանավակը. զոհեր և տուժածներ չկան:

Մոտորանավակ է շրջվել