.jpg)
Դավութօղլուն զրոյականացրել է իր գիտելիքները
«Ակնհայտ է, որ պրոֆեսոր Դավութօղլուն, դառնալով արտգործնախարար, զրոյականացրել է իր գիտելիքները միջազգային իրավունքի բնագավառում»,-նման կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ի պատասխան News.am գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցած թուրքալեզու հանրապետությունների խորհրդի արտգործնախարարների նիստում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Քոչարյանը շարունակել է. «Համաձայն միջազգային իրավունքի հանրահայտ հիմնարար նորմերի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Թուրքիայի արտգործնախարարի` նմանատիպ զրոյականացված մոտեցումներով առաջնորդվելու արդյունքն է, որ Թուրքիան ունի զրո հարևան առանց պրոբլեմների»: