Սիրիացի փախստակաների թիվը հասնում է 200 հազարի
24/08/2012 16:00

Սիրիացի փախստակաների թիվը հասնում է 200 հազարի

Սիրիայից հարևան երկրներ տեղափոխված փախստականների թիվը հասնում է 200 հազարի, ասված է ՄԱԿ-ի`փախստականների գործերով գործակալության հաղորդագրության մեջ, գրում է BBC-ին:

Վերլուծաբանների կարծիքով, այս թիվը արդեն իսկ գերազանցում է մինչև տարվա վերջ կատարած կանխատեսումները:
Ամենաշատը փախստականների ընդունել է Թուրքիան, մոտ մեկ երրորդը ողջ թվից, ինչպես նաև տասնյակ հազարավոր մարդիկ փախել են Լիբանան, Հորդանան և Իրաք:


Գործակալությունը նաև նշում է, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում Սիրիայից փախել է մոտ 30 հազար սիրիացի:

Մեկ ու կես մլն սիրիացի էլ, նրանց խոսքով, Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ է տեղափոխվել:


Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարական և ընդդիմադիրների միջև պայքարը ընթանում է ավելի քան 1 տարի, որի արդյունքում, տարբեր հաշվետվությունների համաձայն, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ:
 

Սիրիացի փախստակաների թիվը հասնում է 200 հազարի