.jpg)
Տերին կարող է բաց թողնել «Նյուքասլի» հետ հանդիպումը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մաթեոն հայտարարել է, որ Ջոն Տերին Պրեմիեր լիգայի վաղը կայանալիք «Նյուքասլի» հետ հանդիպումը կարող է բաց թողնել: Թիմի ավագը պարանոցի վնասվածք է ստացել «Ռեդինգի» հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ բացի Տերիից, վնասվածքներ ունեն նաև Մարկո Մարինն ու Լուիս Դավիդը: Մաթեոն նշել է, որ թիմի նորեկ Վիկտոր Մոզեսն օրերս բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո «Ուիգանի» հետ կճշտվեն գործարքի ֆինանսական կողմի հետ կապված մանրամասները: