.jpg)
Վ.Ավետյանի փաստաբանները բողոք են ներկայացրել դատախազություն
«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները քիչ առաջ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` նախաքննական մարմնի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունները անհիմն մերժելու վերաբերյալ:
Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, իրենց միջնորդությունները բաժանել են խմբերի և անհեթեթ պատճառաբանություններով մերժել:
«Մեր պահանջները ընդհանուր եզրերով խումբ-խումբ մերժված են անհեթեթ պատճառաբանությամբ, նախաքննական մարմինը մերժման մեջ նշում է, որ կա անջատված մաս և դրանք վերաբերվում են գործի այդ մասին: Դա հերթական հիմնազուրկ քայլն է նախաքննական մարմնի կողմից, ինչը կանխատեսվել էր մեր կողմից երբ գործից մաս էր անջատվում, ինչը հենց այդպիսի նպատակ էր հետապնդում»,-Aysor.am-ի թղթակցին ասաց նա:
Այս բողոքով իրենք կրկին բացարկ են հայտնել նախաքննական մարմնին, պահանջել բավարարել իրենց միջնորդությունները, գործը ուղարկել ՀԿ քննչական վարչություն, որպեսզի այն քննի նաև այդ պաշտոնատար անձանց կողմից նախաքննության ընթացքում կատարված գործողությունների և անգործությունների հետ կապված հարցերը և տա համապատասախան գնահատականներ, որովհետև փաստաբանի խոսքով, այդ կամայականությունները ուղղակիորեն խոսում են նրանց առնվազն ոչ պրոֆեսինալիզմի, կամ էլ նրանց հատուկ վերաբուրմունքի մասին:
Փաստաբանի խոսքով, գործով կասկածյալ Ռուբեն Հայրապետյանի մասով իրենց ներկայացրած միջնորդությունների մերժման պատճառաբանությունները ուղղակի անհեթեթ են:
«Քննիչը մերժել է՝ հղում կատարելով այն հոդվածին, որով մենք հիմնավորել ենք մեր պահանջը, ինչը ուղղակի անհեթեթություն է, նա մեզ ցիտել է, թե երբ է անձը ձեռք բերում կասկածյալի կարգավիճակ և քանի օր նա կարող է այդ կարգավիճակում մնալ: Ըստ էության, ոչինչ չի ասվել այն միջնորդության մասին, որը մենք պահանջել էինք՝ելնելով վկաների ցուցմունքներից, որ վերծանվեն նաև Ռ. Հայրապետյանի խոսակցությունները: Ոչինչ չի խանգարում քննիչին գնալ և պահաջել վերծանել նրա հեռախոսազանգերը, ինչպես դա արվել է մեղադրյալներից մեկի հոր դեպքում: Սակայն նախաքննական մարմինը գտել է, թե կարիք չկա իրեղեն ապացույց ճանաչելու, հեռախոսազանգերի վերծանում կամ լրացուցիչ հարցաքննություններ կատարելու, որովհետև այդ ձեռք բերվելիք տվյլաները մեղդարյալների մասով քրեական գործով որևէ էական հանգամանք հնարավորություն չեն տալու պարզելու: Սրանով քննիչը սահմանափակում է նախաքննությունը: Նա կանխորոշում է ելքը, առանց իմանալու արդյունքի մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր: