.jpg)
Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Օգոստոսի 24-28-ը հանրապետոթյունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամու ուժգնությունն արևելյան հատվածում` 3-8մ/վրկ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-28-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: