.jpg)
Հայ-ֆրանսիական նվագախմբերը հանդես կգան համատեղ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգ՝ մասնակցությամբ Նարեկացի ժողնվագարանների համույթի և Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «ՍԻԵՄ» նվագախմբի: Համերգը նվիրվում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին:
Համերգը կազմակերպել է Նարեկացի արվեստի միությունը՝ «Ադաջիո» երաժշտական մշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը տեղեկացրեց, որ հայ – ֆրանսիական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ «ՍԻԵՄ» նվագախումբը և Նարեկացի ժողնվագարանների համույթն արդեն համերգներով ներկայացել է հանդիսատեսին Սիսիանում, Գորիսում և Նարեկացի արվեստի միությունում. 1993 թվականի դեկտեմբերին լրանում է Գորիս և Վիեն քույր քաղաքների բարեկամության 20-ամյակը:
«ՍԻԵՄ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն նշեց, որ Հայաստանում համերգները հնարավոր դարձան հայկական կողմի շնորհիվ և հավելեց, որ Հայաստան այցը լավ հնարավորություն է նվագախմբի անդամներին ծանոթանալ հայկական մշակույթի հետ:
Նշենք, որ առանձին և միացյալ կազմով՝ նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեղանակներ, ֆրանսիական ժողովրդական երաժշտություն, հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ: