.jpg)
Բ. Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ
Մի քանի երկրներ մշակել են Սիրիայում զինված հակամարտության դադարեցման ծրագիր, հայտնում է «Նովոստի մեյլը» (news.mail.ru): Այդ ծրագրի համաձայն, Ասադը պետք է հրաժարական տա, սակայն նրա հեռանալուց հետո Սիրիայի բանակը պետք է մնա երկրի խաղաղության ապահովման հիմնական գրավականը: Ծրագրին, ըստ աղբյուրի, կողմ են արտահայտվել ՌԴ, Չինաստանը և Իրանը:
«ՌԴ և Չինաստանը համոզված են, որ Ասադի ժամանակը անցել է, և չկա հակամարտության լուծման այլ տարբերակ, քան նրա հրաժարականը»,- գրում է կայքը, հղում կատարելով ZMAN գործակալությանը: Ըստ այս կայքի` Ասադը համաձայնել է հեռանալ, սակայն այն պայմանով, որ երկիրը չհանձնվի «անարխիստներին»:
Ավելի վաղ Սիրիական ազգային խորհուրդի ղեկավարության անդամ Ահմեդ Ռամադանը նշել էր, որ իրենք որևէ հարցով, բացի Ասադի կողմից իշխանության փոխանցման մեխանիզմների շուրջ, չեն բանակցի:
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարության և ընդդիմադիրների միջև պայքարը շարունակվում է արդեն 1 տարի: ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, այստեղ մահացել են ավելի քան 17 հազար մարդ: