.jpg)
Հայնկես «Մտածում եմ «Բավարիայից» հեռանալու մասին»
«Բավարիայի» բազմափորձ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը լրջորեն մտածում է մյունխենյան ակումբը լքելու մասին:
Մարզչական շտաբում փոխարինելով Լուի վան Գալին` 67-ամյա մասնագետը կարողացավ «Բավարիային» դուրս բերել Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ, որտեղ, չնայած, նրանք պարտվեցին:
«Եկեք անկեղծ լինենք, 2013թ. հունիսի 30-ին կավարտվի պայմանագրիս ժամկետը: Ես 37 տարեկան չեմ, ուստի մտածում եմ ֆուտբոլից հեռանալու մասին: Երիտասարդ ես, թե ծեր, ոչ մեկի հետաքրքիր չէ: «Բավարիայի» և նրա երկրպագուների համար կարևորը հաջողությունն է»,- հայտարարել է Հայնկեսը: