.jpg)
Բիրմայում 85 հազար մարդ դրսում է հայտնվել
Բիրմայում գրեթե 85 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները վերջին տարիների ամենաուժգին ջրհեղեղի պատճառով, գրում է BBC:
Փրկարարների խոսքով, հորդառատ անձրևները, որոնք շարունակվում էին մի քանի շաբաթների ընթացքում, ջրածածկ են արել հարյուրավոր հեկտարներ ձգվող բրնձի դաշտերը:
Այն մարդկանց համար, ովքեր ջրհեհեղի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները, երկրի կառավարությունը 219 ժամանակավոր կացարան է հատկացրել, հիմնականում դպրոցներում և եկեղեցիներում: