.jpg)
Համերգի հասույթը` արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայի Ստանիսլավսկու և Դանչենկոյի անվան թատրոնի օպերային երգիչ Արծրուն Սողոմոնյանը հայտնեց, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ներկայացնելու է բարեգործական համերգ, մենակատարն է բարիտոն Արսեն Սողոմոնյանը:
Նաև նաև հաղորդեց, որ համերգի ողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, և հավելեց, որ չգիտի, թե քանի երեխայի կարող են օգնել, բայց քանիսին էլ օգնեն կլինի հոգու պարտք:
Ա. Սողոմոնյանը տեղեկացրեց նաև, որ համերգի առաջին բաժնում հնչելու է դասական երաժշտություն (Ռոսինի, Վերդի, Լեոնկավալլո, Չայկովսկի), երկրորդ բաժնում` Առնո Բաբաջանյան, Նեապոլիտանական երգեր:
Ըստ նրա, համերգը կհետաքրքրի ոչ միայն դասական երաժշտության սիրահարներին, այլ նաև երիտասարդներին:
Նշենք, որ «Նվիրիր կյանք»-ը արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամ է: Բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: