.jpg)
Գալիանին մեկնում է Մադրիդ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին երկրպագուների սրտում հույս է արթնացրել, որ Մադրիդ է մեկնում և հետ կվերադառնա Կակայի հետ միասին: Գալիանին Իսպանիայի մայքրաքաղաք կմեկնի այսօր` նոր բանակցություններ վարելու համար: Պարզ է, որ այս անգամ արդեն դա կկրի վերջնական բնույթ, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին:
«Ռեալն» իր կիսապաշտպանի համար պահանջում է 25 մլն եվրո, սակայն, ինչպես տեղեկացնում է մամուլը, «Միլանը» հավակնում է զեղչերի կամ բրազիլացուն վարձավճարով վերցնելու` հաջորդ մրցաշրջանում տրանսֆերային իրավունքը գնելու մտադրությամբ: