Հայկ Մարտիրոսյանը գրավեց առաջին տեղը
25/08/2012 13:06

Հայկ Մարտիրոսյանը գրավեց առաջին տեղը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է բոլոր տարիքային խմբերում: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը 12-ամյա Հայկ Մարտիրոսյանն է ցույց տվել: Նա մրցաշարի ավարտից 1 տուր առաջ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել: Հայկը 8 տուրում տոնել է 8 հաղթանակ և վերջին` 9-րդ տուրից առաջ 2-րդ տեղը կիսող 4 շախմատիստներին գերազանցում է 1.5 միավորով:

Մյուս տարիքային խմբերում արդյունքներն ավելի համեստ են:

18 տարեկան պատանիների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանը շատ մոտ է Հովհաննես Գաբուզյանը: Հայ շախմատիստը վերջին տուրից առաջ վաստակած 7 միավորով կիսում է 1-2-րդ տեղերը:

Վաղը կկայանան վերջին տուրի խաղերը: 

Հայկ Մարտիրոսյանը գրավեց առաջին տեղը