«ՀԺ». Վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ ԲՀԿ-ն ողջունում է
25/08/2012 10:33

«ՀԺ». Վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ ԲՀԿ-ն ողջունում է

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ, ցանկացած հանգամանք, որոնց բերմամբ այդ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը մեր կողմից ողջունվում են»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կարող է առիթ դառնալ վարչապետի պաշտոնանկության համար:

Թերթը հիշեցնում է, որ 2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում, և իր աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն կամ պետք է հաստատի, կամ` ոչ: Հաշվետվությունը չհաստատելու դեպքում կառավարության անվստահության հարց է առաջանում: 

«ՀԺ». Վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ ԲՀԿ-ն ողջունում է