Արևմտյան Աֆրիկայում խոլերա է սկսվել
25/08/2012 15:56

Արևմտյան Աֆրիկայում խոլերա է սկսվել

 Սիերրա Լեոնեում սկսված խոլերան տարածվել է երկրի ևս երկու շրջանի վրա, զոհերի թիվն հասել է 220 մարդու: Հաղորդում է «Իտար-Տասս»-ը` վկայակոչելով արևմտա-աֆրիկյան այս երկրի առողջապահության նախարարությանը:

«Երկրի 12 շրջաններից 10-ում հիվանդացել է 12 140 մարդ: Համաճարակը առավել սրությամբ դիտվել է մայրաքաղաքի խիտ բնակեցված ծայրամասերում, որտեղ կոյուղագծեր, զուգարաններ բացակայում են, բանկչությունը օգտագործում է կեղտոտ ջուր»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Ամար Ջամբայը: Նա նաև գտնում է, որ հիվանդացությունը կարող է սրվել սեպտեմբերին, երբ կսկսվի անձրևների շրջանը:

Ավելի վաղ նախարարությումը հայտարարել էր, որ հիվանդությունը մոլեգնում է երկրի 12 շրջաններից 8-ում, իսկ անցյալ շաբաթ Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ամանդա Մեկլելանդը զգուշացրել է, որ համաճարակը դժվար է վերահսկել, և այն կարող է ունենա «ամայացնող» հետևանքներ: Խոլերան արդեն տարածվել է հարևան Գվիենայում, որտեղ 82 մարդ է մահացել, ինչպես նաև Մալիում և Նիգերում: Տեղեկացնում է Վեստի-ն:
 

Արևմտյան Աֆրիկայում խոլերա է սկսվել