«Չեզոքությունը կօգնի հայերին անկորուստ դուրս գալ ճգնաժամից»
25/08/2012 14:24

«Չեզոքությունը կօգնի հայերին անկորուստ դուրս գալ ճգնաժամից»

Երեկ սիրական ընդդիմությունը հայտարարություն էր տարածել,որը հետագայում հերքվեց, որտեղ սպառնալիքներ էր հնչեցրել սիրիահայերի հասցեին, մասնավորապես ասվել էր, որ հայերը մեղադրվում են «Ասադի ուժերի հետ համագործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողություններին մասնակցելու, սիրիական իշխանության ռեժիմին սատարելու մեջ»։ Այս ամենի պատճառով ընդդիմադիրները հայերին սպառնում էին «աղետով ու ավերածություններով, որը, սակայն,  հերքվեց:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով նշյալ հայտարարությանը՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ «դա ուղղակի սադրանք էր՝ ուղղված հայ համայնքի դեմ:

 «Նրանց կողմից այդպիսի հայտարարություն չի եղել։ Դա իրականությանը չի համապատասխանում: Կարծում եմ, որ այստեղ Թուրքիայի ձեռագիրն է հստակ, առավել ևս, որ ընդդիմադիրները բավական լուրջ ֆինանսավորում են ստանում Թուրքիայից»,- ասաց արաբագետը, հավելելով, որ սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի հայկական համայնքը չեզոքություն է պահպանում, չի միջամտում և այդ չեզոքությունը կօգնի հայերին անկորուստ դուրս գալ ճգնաժամից»։

Ս. Գրիգորյանի խոսքով՝ սիրիական ճգնաժամի հանգուցալուծումն այն կլինի, որ Բաշար Ասադի վարչախումբը կհեռանա, բայց դա չի ազդի հայկական համայնքի միասնականության վրա,՝ համայնքը չի տարրալուծվի:
 

«Չեզոքությունը կօգնի հայերին անկորուստ դուրս գալ ճգնաժամից»