Ուսումնական ի՞նչ ծրագրով են սովորելու սիրիահայ դպրոցականները
25/08/2012 16:28

Ուսումնական ի՞նչ ծրագրով են սովորելու սիրիահայ դպրոցականները

Առջևում սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարվա սկիզբը։ Այս տարի նոր ուսումնական տարին նոր դպրոցներում կսկսեն նաև բազմաթիվ սիրիահայ երեխաներ։ Թե քանի սիրիահայ երեխա Հայաստանում այս ուսումնական տարում դպրոց կհաճախի՝ դեռևս ճշտված չէ։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ այդ մասին տեղեկություն կհաղորդվի սեպտեմբերի 10-ից հետո։ Առայժմ այդ խնդրով Կրթության և գիտության նախարարություն են դիմել ընդամենը 3 հոգի։

Ն. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում դպրոց հաճախող սիրիահայ երեխաները «մեր ծրագրերով են սովորելու»։ Մեր այն հարցին, թե՝ դժվարություններ չե՞ն առաջանա, չէ՞որ նրանց կրթական ծրագրերը էապես տարբերվում են, բացի այդ՝ լեզվական խնդիրն կան, Ն. Հովհաննիսյանը նշեց, որ հնարավոր է, որ առաջիկայում որոշվի, որ սիրիահայ դպրոցականներն այստեղ կսովորեն սիրիական դպրոցների ծրագրով. «Նման հարց քննարկվում է կառավարությունում»,- ընդգծեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ը ընդամենը մի քանի օրից է։

Ուսումնական ի՞նչ ծրագրով են սովորելու սիրիահայ դպրոցականները