Սիրիայի 12 000 քրիստոնյա փախստականների շրջափակել է ընդդիմությունը
25/08/2012 13:13

Սիրիայի 12 000 քրիստոնյա փախստականների շրջափակել է ընդդիմությունը

Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ, առավելապես քրիստոնյաներ, ընդդիմադիրների կողմից շրջափակված են Ռաբլեքս քաղաքում, գրում է BBC-ն:

«Waldemar Cislo» ֆոնդի ներկայացուցիչ քահանայի խոսքով, ով գտնվում է Բեյրութում, նրանք արդեն երկու շաբաթ է, կտրված են որևէ հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունից և բոլոր նրանք, ովքեր փորձում են փախչել, սպանվում են ընդդիմադիրների կողմից:

Նա հայտնել է, որ վերջին օրերի ընթացքում սպանվել են երեք տղամարդ, որոնք սնունդ գտնելու համար փորձում էին դուրս գալ շրջափակված տարածքից:

«Այդ մարդիկ սնունդ չունեն, դեղամիջոցներ, էլեկտրականություն և շատ այլ անհրաժեշտ բաներ, որ պետք է կյանքի համար»,-ասել է նա:

Կազմակերպությունը մոտ 800 կգ սնունդ և դեղամիջոցներ է հավաքել և ուղարկել Ռաբլեքս, այն հույսով, որ բանակցություններից հետ նրանց թույլ կտան այդ օգնությունը տրամադրել մարդկանց:

Նշենք, որ Սիրիայում հակամարտությունը կառավարական և ընդդիմադիր զորքերի միջև շարունակվում է ավելի քան 1 տարի: Այդ ընթացքում, որոշ աղբյուրների փոխանցմամբ, մահացել է ավելի քան 20 հազար մարդ:
 

Սիրիայի 12 000 քրիստոնյա փախստականների շրջափակել է ընդդիմությունը