.jpg)
Ուրիխանյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող
ԲՀԿն կարևորում է ՏԻՄ ընտրությունները, քանի որ ՀՀ վարչական շրջանները պետության անբաժանելի մասն են, հուսանք, որ այս անգամ պատասխանատուների կողմից գոնե կստուգվեն թանաքներն ու նոր կբաժանվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Անդրադառնալով Գյումրիում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանին սատարելուն, նա նշեց, որ ողջունում է բոլոր նրանց, ովքեր գնահատում են իրենց ծրագրերն ու կադրերը, սակայն ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող և որևէ հանրապետական թեկնածուի մասին խոսք իրենց կողմից չի ասվի:
«ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարող է սատարել արդյունավետ վարչարարություն, որակյալ մունիցիպալ կառավարում իրականացնելու ունակ անհատաներին, համայնքների ղեկավարներին: Սա կուսակցական ընտրություն չէ»,-ասաց նա: