Վենեսուելայում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ
25/08/2012 12:38

Վենեսուելայում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ

Առնվազն 7 մարդ մահացել, իսկ 48-ը վնասվածքներ են ստացել Վենեսուելայում նավթի վերամշակման ամենախոշոր գործարանում պայթյունի հետևանքով, գրում է BBC-ն:

Վենեսուելայի էներգետիկայի նախարարը որպես պայթյունի պատճառ նշել է գազի արտահոսքը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, զգալիորեն տուժել են մի քանի տներ, որոնք գտնվում էին գործարանի մոտակայքում:
 

Վենեսուելայում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ