ԱԱԾ. Նշյալ ընտանիքն ասորի է և չի ունեցել սահմանված փաստաթղթեր
30/08/2012 13:08

ԱԱԾ. Նշյալ ընտանիքն ասորի է և չի ունեցել սահմանված փաստաթղթեր

Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երևան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ «Արմենպրես» գործակալությանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն ասել է, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երևան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասել է Բաղրամյանը:

 

ԱԱԾ. Նշյալ ընտանիքն ասորի է և չի ունեցել սահմանված փաստաթղթեր