Աֆելլայը տեղափոխվե՞լ է «Շալկե»
30/08/2012 19:22

Աֆելլայը տեղափոխվե՞լ է «Շալկե»

«Բարսելոնի» հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը վարձավճարով կարող է տեղափոխվել գերմանական «Շալկե»: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

Դատելով «Շալկեի» հարձակվող Կլաաս Յան Հունտելարի` սոցիալական ցանցերից մեկում կատարած գրառումից, տեղափոխությունը սարերի հետևում չէ կամ արդեն կայացել է, սակայն դեռևս գաղտնի է պահվում մամուլից:

«Ուզում եմ ողջունել Աֆելլայի տեղափոխությունը մեր ակումբ: Նա վաղը կմասնակցի թիմի ընդհանուր մարզմանը»,- գրել է Հունտելարը:
Հիշեցնենք, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված էին «Տոտեհեմը», «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

Աֆելլայը տեղափոխվե՞լ է «Շալկե»