Աֆղանստանում զոհվել են ավստրալացի զինվորականներ
30/08/2012 10:20

Աֆղանստանում զոհվել են ավստրալացի զինվորականներ

Աֆղան զինվորականներից մեկի հարձակման հետևանքով Աֆղանստանում զոհվել է ավստրալացի 3 զինվորական, ևս 2-ը`վիրավորվել է:

«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վետերանների գծով նախարար Ուորրեն Սնոուդոնը:

Նրա խոսքերով, ավստրալացիները դարձել են փոխհրաձգության զոհ, որը տեղի է ունեցել ռազմակայաններից մեկում` դեպքի այլ մանրամասները այս պահին ճշտվում են:

Այս պահին Աֆղանստանում գտնվում է 1550 ավստրալացի զինվորականներ:

Իսկ ահա Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ-ի ուղղաթիռի վթարի հետևանքով կրկին ավստրալացի 2 զինվորական է մահացել:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, մինչ այդ նշվում էր, որ դրանից մի քանի ժամ առաջ աֆղանցի զինվորականը կրակ էր արձակել ավստրալացի զինվորականների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3 ավստրալացի:

Աֆղանստանում տեղակայված ավստրալական զորախմբի մեծ մասը գտնվում է Աֆղանստանի կենտրոնական Ուրզում նահանգում:

Աֆղանստանում զոհվել են ավստրալացի զինվորականներ