ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
30/08/2012 18:57

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևանում հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան