.jpg)
Հայաստան-Իսպանիա` 2,5:1,5
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այսօր Թուրքիայում ընթացող համաշխարհային շախմատային 40-րդ Օլիմպիադայի 3-րդ տուրում հերթական` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ` Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Ի տարբերություն նախորդ տուրերի, հայ շախմատիստներն այս անգամ հաղթեցին ծանր պայքարում: Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալեխոյին, իսկ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը միավորը կիսեցին համապատասխանաբար Իվան Սալգադոյի, Միգել Իլյեսկասի և Օլեգ Կոռնեևի հետ: Արձանագրվեց 2,5:1,5 հաշիվ` հօգուտ Հայաստանի հավաքականի: