.jpg)
Երեխաներին կհանձնվեն նոր բրայլյան դասագրքեր
Սեպտեմբերի 1-ին, ժ. 9:00-ին Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի կունենա «Բրայլյան դասագրքերի տպագրություն» ծրագրի շրջանակներում տպագրված 170 նոր բրայլյան դասագրքերի հանձման արարողությունը:
Ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ տպագրել մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, անգլերենի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և այբենարանի 170 օրինակ բրայլյան դասագրքեր տարբեր դասարանների համար` ապահովելով դպրոցի մոտ 100 աշակերտների որակյալ կրթության իրավունքը: Ծրագիրն առավել հրատապ և կարևոր էր, քանի որ դպրոցի սաները տարիներ շարունակ զրկված էին նոր դասագրքերով սովորելու հնարավորությունից` սուղ պետական միջոցների պատճառով. բրայլան դասագրքերի տպագրությունը բավականին թանկարժեք է: Ծրագիրն իրականացվեց դպրոցի անձնակազմի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում դպրոցին տրամադրված` մոտ 25,000 ԱՄՆ դոլարին համարժեք 9,506,000 ՀՀ դրամ, դրամաշնորհի օգնությամբ:
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներիթիվ 14 հատուկ դպրոցը, հիմնադրվել է 1939թ.: Համալրված է անհրաժեշտ մասնագետներով և սարքավորումներով, դպրոցը ՀՀ-ում գործող միակ հատուկ կրթահամալիրն է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Այս մասին ետղեկացնում են «Բաց հասարակություն հիմանդրամներ-Հայաստանի» մամլո ծառայությունից: