Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները
30/08/2012 20:53

Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները

Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Բնականաբար, հայ ֆուտբոլասերներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե որ թիմերը նույն խմբում կհայտնվեն Դոնեցկի «Շախտյորի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Առաջ անցնելով` նշենք, որ «հանքափորները» փլեյ-օֆֆի ուղեգրերի համար պայքարում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի` անգլիական «Չելսիի», իտալական «Յուվենթուսի» և դանիական «Նորդսյալլանդի» հետ:

«A» խումբ

«Պորտու» (Պորտուգալիա)
«Դինամո» (Ուկրաինա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
«Դինամո» (Խորվաթիա)

«B» խումբ

«Արսենալ» (Անգլիա)
«Շալկե» (Գերմանիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան)
«Մոնպելյե» (Ֆրանսիա)

«C» խումբ

«Միլան» (Իտալիա)
«Զենիթ» (Ռուսաստան)
«Անդերլեխտ» (Բելգիա)
«Մալագա» (Իսպանիա)

«D» խումբ

«Ռեալ» (Իսպանիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Այաքս» (Հոլանդիա)
«Բորուսիա» Դ. (Գերմանիա)

«E» խումբ

«Չելսի» (Անգլիա)
«Շախտյոր» (Ուկրաինա)
«Յուվենթուս» (Իտալիա)
«Նորդսյալլանդ» (Դանիա)

«F» խումբ

«Բավարիա» (Գերմանիա)
«Վալենսիա» (Իսպանիա)
«Լիլլ» (Ֆրանսիա)
ԲԱՏԷ (Բելառուս)

«G» խումբ

«Բարսելոն» (Իսպանիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Սպարտակ» (Ռուսաստան)
«Սելթիկ» (Շոտլանդիա)

«H» խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Բրագա» (Պորտուգալիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
ՉՖՌ (Ռումինիա)

Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները