.jpg)
Դեֆո. «Սա ֆանտաստիկ շաբաթ էր»
«Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը, իսկ սա նշանակում է, որ վերջապես կդադարեն նրան այս ու այն կողմ ուղարկելու մասին բոլոր լուրերը:
«Ֆանտաստիկ շաբաթ էր: Ես ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրեցի: «Տոտենհեմում» հանդես կգամ նվազագույնը 2 տարի: Այս հաճելի իրադարձությանը հետևեց հավաքականից հրավեր ստանալը: Կմասնակցեմ Անգլիայի ընտրանու առաջիկա 2 հանդիպումներին»,- նշել է Դեֆոն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դեֆոն «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 23 հանդիպման` դառնալով 11 գոլի հեղինակ: