Դիեգո Սիմեոնե. «Մենք հիանալի կազմ ունենք»
30/08/2012 19:53

Դիեգո Սիմեոնե. «Մենք հիանալի կազմ ունենք»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Չելսիի» հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի նախաշեմին կիսվել է իր ակնկալիքներով:

«Չելսիի» դեմ խաղից առաջ չեմ ուզում խոսել Ֆեռնանդո Տորրեսի մասին, նրա՝ «Ատլետիկոյի» նկատմամբ ունեցած զգացմունքների մասին, ինչպես նաև չեմ պատրաստվում նրան համեմատել մեր թիմի հարձակվողների հետ: Մենք հիանալի կազմ ունենք:

Օրինակ` Ֆալկաոն անհավանական խաղացող է: Վստահ եմ, որ եթե նրա աճը կանգ չառնի, ապա նրան ոչինչ չի կանգնեցնի»:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա խաղադաշտում հավակնորդներ չեն լինում: Միակ բանը, որ նշանակություն կունենա, խաղացողների կատարած աշխատանքն ու բնավորությունն է»,- նշել է Սիմեոնեն:

Դիեգո Սիմեոնե. «Մենք հիանալի կազմ ունենք»