.jpg)
30/08/2012 20:30
Ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի աշխատանքը
ՀՀ 2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ ապահովել է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի պահպանման և Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի աշխատողների բնականոն գործունեության ֆինանսավորումը։
Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: