Մահացել է դերասան Իգոր Կվաշան
30/08/2012 19:31

Մահացել է դերասան Իգոր Կվաշան

Մահացել է դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կվաշան: Այս մասին տեղեկացնում է «Վեստին»:
 
Դերասանը ծնվել է Մոսկվայում, քիմիայի պորֆեսորի և մանկավարժի ընտանիքում: 1955 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան: Որոշ ժամանակ խաղացել է Գորկու անվան ՄԽԱՏ-ում, 1957 թ.-ից ընդգրկվել է «Սովրեմեննիկ» թատերախմբում:

Կվաշան հայտնի է ոչ միայն որպես թատրոնի և կինոյի դերասան, այլև որպես հեռուստահաղորդավար. 1998 թ.-ից վարում էր «Սպասիր ինձ» հաղորդումը: Պարգևատրվել է «Հայրենիքն մատուցած ծառայությունների համար» շքանշանով:
 

Մահացել է դերասան Իգոր Կվաշան