Հնդկաստանում բախվել են 2 ռազմական ուղղաթիռ
30/08/2012 15:15

Հնդկաստանում բախվել են 2 ռազմական ուղղաթիռ

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարատ նահանգում բախվել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 2 ուղղաթիռ, 8 մարդ զոհվել է:

«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, ՄԻ-17 ուղղաթիռները պետք է իրականացնեին համատեղ գործողություններ օդում:

Իշխանությունները սկսել են դեպքի հետաքննությունը: